Ֆրանց Մեյերի թանգարան

Ֆրանց Մեյեր թանգարան (իսպ.՝ Museo Franz Mayer), 1986 թվականին Մեխիկոյում բացված Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն ներառող թանգարան, որն ստեղծվել է բորսային միջնորդ, ֆինանսիստ, հավաքորդ Ֆրանց Մեյերի՝ ավելի քան հիսուն տարիների ընթացքում ձեռք բերած արվեստի աշխատանքների հիման վրա՝ դեկորատիվ արվեստի նմուշներ, գրքեր, կահույք, կերամիկա և այլն։ Հավաքածուն ներառում է 15-20-րդ դարերի նմուշներ Ասիայից, Եվրոպայից, իսկ հիմնական մասը՝ Մեքսիկայից։

...

Թանգարանը տեղակայված է Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ նախկին Սան Խուան դե Դիոս վանքի և հիվանդանոցի շենքում. այն 18-րդ դարի կառույց է, որը վերակառուցվել է թանգարանի համար։ Ի լրումն Մեյերի հավաքածուի, որի միայն մեկ քառորդն է ցուցադրվում, թանգարանն ունենում է նոր ձեռքբերումներ, կազմակերպվում են դասընթացներ, ցուցահանդեսներ: Կենտրոնական այգում գործում է սրճարան։

Կառույց

Թանգարանը հիմնադրվել և շարունակում է գործել որպես մի վայր, որտեղ ցուցադրվում է Ֆրանց Մեյերի՝ ավելի քան 50 տարիների ընթացքում ձեռք բերած հավաքածուն։ 1975 թվականին՝ նախքան մահը, Մեյերը Մեխիկոյի բանկում ստեղծել է հիմնադրամ, որը կոչվել է Ֆրանց Մեյերի հոգաբարձուների մշակութային հիմնադրամ։ Թանգարանը բացվել է 1986 թվականին՝ նրա մահից 11 տարի հետո, նախկին վանական համալիրի և հիվանդանոցի շենքում, որը նվիրաբերվել էր թանգարանային հիմանդրամին։

Մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մեյերի հավաքածուն, չնայած թանգարանը փորձում է ունենալ նաև նոր ձեռքբերումներ։ Թանգարանի ամենամեծ ձեռքբերումներից է արծաթե գանգը Գվատեմալայից։ Ցուցադրվում է ամբողջ հավաքածուի միայն մեկ քառորդը, իսկ հավաքածուի մնացած մասը հաճախ ուղարկվում է այլ թանգարաններում ցուցադրվելու։ Թանգարանը պլանավորում է ընդլայնել տարածքը։

Թանգարանն ուսումնասիրում է անցած դարի դեկորատիվ արվեստի նմուշներ՝ ժամանակակից դիզայնի վրա դրա ազդեցությունը տեսնելու համար։ Թանգարանը համագործակցում է կերամիկայի վարպետների և արծաթագործների հետ, նրանց թույլատրում է ուսումնասիրել հավաքածուի ցուցանմուշները, ինչպես նաև թույլատրում է ցուցադրել նոր դիզայններ և նմուշներ։ Թանգարանն իր անդամների համար կազմակերպում է շրջայցեր, դասընթացներ, համերգներ, մանկական դասընթացներ և այլն։

Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, ինչպիսիք են 20-րդ դարի շուրջ 70 լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինժեներ Սալվադոր Վելես Գարսիայի կողմից վերականգնված ձայն վերարտադրող սարքավորումների ցուցադրությունը, 2011 թվականին թանգարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված “Susurros” («Շշունջներ») ժամանակավոր ցուցադրությունը և այլն։ Թանգարանի գլխավոր տնօրենն է Հեկտոր Ռիվերո Բոռելը։

Հավաքածու

Թանգարանի հիմնական հավաքածուն հիմնականում հավաքվել է Ֆրանց Մեյերի կողմից և համարվում է Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն՝ 9,500 արվեստի նմուշներ, 1,400 կերամիկական նմուշներ, 10,000 գրքեր, որոնց միայն 28% է ցուցադրվում թանգարանում։ Հավաքածուն ներառում է նաև արծաթե, կերամիկական աշխատանքներ, կահույք, մանածագործվածքներ, գեղարվեստական նմուշներ, նախաիսպանական շրջանի դեկորատիվ փետուրե աշխատանքներ, լաքապատ իրեր, փղոսկրյա իրեր, խեցեղեն, ապակե, ջնարակե իրեր, որոնք թվագրվում են 16-19-րդ դարեր։ Նմուշների մեծ մասն առօրյա կյանքում կիրառվող իրեր են։ Հավաքածուի նմուշները Մեյերը ձեռք է բերել Եվրոպայից, Ասիայից, Մեխիկոյից, Պուեբլայից, Գուանախուատոյից։ Մանածագործվածքների հավաքածուն համարվում է երկրի կարևորագույն հավաքածուներից և ներառում է 15-20-րդ դարերի շուրջ 260 նմուշ։ Նմուշներից շատերը ենթակա էին արագ անհետացման, քանի որ առօրյա կեցաղային իրեր են։

Իր բազմազանությամբ կահույքի հավաքածուն համարվում է Մեքսիկայի ամենահարուստ հավաքածուն, որը ներառում է 16-20-րդ դարերի 710 նմուշ, որոնք Մեքսիկայի գաղութային շրջանի, ինչպես նաև Եվրոպայից և Ասիայից բերված նմուշներ են։

Արծաթեղենի հավաքածուն ներառում է 15-19-րդ դարերի 1,300 գրաֆֆիտո, ֆիլիգրան, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից, էմալից ու ոսկուց նմուշներ, կրոնական արարողակարգի իրեր՝ բուրվառներ, գինու գավաթներ, լամպեր, մոմակալներ, խաչեր, մասնատուփեր, ինչպես նաև ծխախոտի ոսկե տուփեր, դանակ-պատառաքաղներ, սկուտեղներ։

Մանածագործվածքների հավաքածուն խիստ բազմազան է, աչքի է ընկնում եզակի նմուշներով։ Ներկայիս հավաքածուն, բացի Մեյերի «ռեբոսոների», Սալտիլյոյից բերված ծածկոցների, ֆլամանդական գոբելենների, Մանիլայից բերված շալերի, հագուստների, կրոնական զգեստների հավաքածուն, ներառում է նաև նոր ձեռքբերումներ։

Թանգարանն այն հազվագյուտ վայրերից է, որտեղ եվրոպական և մեքսիկական կտավները միասին են ցուցադրվում։ Եվրոպական կտավները թվագրվում են 14-րդ դարով, Իսպանիայից բերված գործերը՝ 14-20-րդ դարերով և ներկայացնում են Խոսե դե Ռիբերայի, Ֆրանսիսկո Սուրբարանի և Իգնասիո Սուլոագայի, ինչպես նաև իտալացի նկարիչներ Լորենցո Լոտտոյի և Ալեսանդրո Ալորիի աշխատանքները։

Հյուսիսային Եվրոպայի նկարիչներից ներառված են Յակոբ Գրիմերի, Բարդուղիմեոս Բրեյնի աշխատանքներից, մեքսիկական գործերը հիմնականում գաղութային շրջանի են և ներառում են նկարիչներ Խուան Կոռեայի, Միգել Կաբրերայի, Խուան և Նիկոլաս Ռոդրիգեսների և այլոց գործեր, որոնք հիմնականում կրոնական բնույթի են, մի քանիսը 18-րդ դարի դիմանկարներ են: Հետգաղութային շրջանի գործերը ներառում են Խոսե Մարիա Վելասկո Գոմեսի բնանկարներից և Դիեգո Ռիվերայի վաղ շրջանի գործերից։

1920-ական թվականներին Մեյերը սկսել է հավաքել տալավերա խեցեղեն Պուեբլայից։ Տեղացիների համար խորթ էր Մեյերի կողմից այդ հնաոճ իրերի գնումը։ Թանգարանն ունի Պուեբլայի տալավերա խեցեղենի ամենամեծ հավաքածուն 726 նմուշներով, որոնք թվագրվում են 17-19-րդ դարերով, իսկ որոշ նմուշներ 20-րդ դարի են։

Թանգարանի կարևոր մաս է կազմում Rogerio Casas-Alatriste H. գրադարանը, որն անվանվել է ի պատիվ առաջին տնօրենի։ Այստեղ է գտնվում Մեյերի գրքերի հավաքածուն։ Գրադարանը տեղավորված է կամարակապ սրահում, ունի 14,000 կտոր գրականություն, այդ թվում Դոն Կիխոտի 800 տարբեր հրատարակություններ, 1493 թվականին հրատարակված Նյուրեմբերգի քրոնիկները։ Գրադարանի ներքին հարդարանքներն արված են դասական ոճով՝ մայրու փայտից՝ գրքերի պահպանության համար։ Հատակը, տերարիումը, մոմակալները Մեյերի տան բնօրինակներն են։

Ֆրանց Մեյեր

Ֆրանց Մեյերը ծնվել է 1882 թվականին Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Մեքսիկայում է հաստատվել 1905 թվականից։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ հեռացել է երկրից, սակայն 1913 թվականին կրկին վերադարձել է Մեքսիկա։ Ամուսնացել է Մարիա Անտոնիետա դե լա Մակոռայի հետ, ով մի քանի տարի անց մահացել է։ Մեյերն այլևս չի ամուսնացել և ժառագներ չի ունեցել։ Հաջողակ բիզնեսմեն է դարձել՝ աշխատելով ֆինանսական բորսաներում և այլ ֆինանսական կազմակերպություններում։ Մեքսիկայի քաղաքացիություն է ստացել 1933 թվականին։

Մեյերը ունեցել է տարբեր նախասիրություններ, այդ թվում լուսանկարչություն, ճամփորդել է Մեքսիկայում և արտերկրում։ Հիացել է Հյուգո Բրեհմեի գործերով, հավաքել է լուսանկարներ, որոնք համալրել են նրա հավաքածուն։

Մեյերն ավելի հայտնի է դեկորատիվ արվեստի իր հավաքածուով, որը զարդարել է նրա` Լոմաս դե Չապուլտեպեկ շրջանի տունը։ Հավաքածուն առաջին անգամ գրանցվել է 1953 թվականին հնաոճ իրերի դիլեր Գոնսալո Օբրեգոնի կողմից։ 1905 թվականից Մեյերն սկսել է հավաքել մանածագործվածքներ, որոնք ձեռք է բերել ընտանիքին կամ եվրոպացի ընկերներ որպես նվերներ ուղարկելու համար։ Որպես հավաքորդ ունեցել է շուրջ 10,000 արվեստի նմուշներ, գրքեր։ 1933 թվականից սկսած Մեյերն արվեստի գործեր ձեռք է բերել աճուրդներից։ Թանգարանը ներառում է նաև Մեյերի՝ մասնագետներին արվեստի նմուշերի վերաբերյալ գրված նամակները։ Մեյերը ունեցել է նաև խոլորձների, լեռնավարդերի, կակտուսների հավաքածու, որոնք խնամել է այգեպանը՝ Ֆելիպ Խուարեսը։

1963 թվականին Մեյերն ստեղծել է հավատարմագրային հիմնադրամ՝ իր հավաքածուն նվիրաբերելու նպատակով։ Որպես հոգաբարձու է ընտրվել Մեքսիկայի բանկը։ Նվիրատվությունը կատարվել է Մեյերի մահից հետո 1975 թվականին։ Թանգարանը բացվել է 1986 թվականին։

Գրականություն

  • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, ISBN 0-89090-107-4.
    • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 224.
    • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 344.
    • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 152.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Carl W. Jones
23 Августа 2018
Great museum and the staff in the café are great. The museum store staff close the store early to go home ,,,,,,,, so do your shopping 15 mins before the museum closes . So beware .
Don Eduardo Del Rosal
3 Июля 2016
A little bit tedious the permament exposition but many temporal expositions about modern art or design. Try to take a coffee at the restaurant and enjoy the afternoon
Julia Steele
27 Августа 2016
Mayer, a German-born financier, left a collection of decorative arts spanning three centuries in trust to the Bank of Mexico. gorgeous 18th-century building with a quiet cloister.
Natalie C
12 Марта 2019
The entrance to the permanent & temporary exhibitions is free on Tuesdays! 👏😊
Jessica
24 Января 2017
"Housed in a 18th century building, houses the largest and finest collection of decorative arts in Mexico. "
Luis Dominguez
4 Марта 2016
Love it! The library is awesome, very beutiful
9.2/10
27,335 մարդիկ այստեղ են եղել
Втр-Птн 10:00 AM–5:00 PM
Sat-Вск 11:00 AM–7:00 PM
Sta. Veracruz 433, Centro Histórico de la Cdad. de México, Guerrero, Cuauhtémoc, 06300 Ciudad de México, CDMX, Մեքսիկա

Museo Franz Mayer on Foursquare

Отели рядом с Ֆրանց Մեյերի թանգարան

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Gran Hotel Ciudad de Mexico

սկսած $154

Best Western Majestic

սկսած $0

Hotel Castropol

սկսած $35

Hotel Amigo Zocalo

սկսած $29

Hampton Inn & Suites Mexico City Centro Historico Hotel

սկսած $102

Hotel Templo Mayor

սկսած $29

Чем заняться рядом с Ֆրանց Մեյերի թանգարան

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղարվեստի պալատ (Մեխիկո)

Գեղարվեստի պալատ (իսպ.՝ Palacio de Bellas Artes), Մեքսիկայի և Մեխիկո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կառլ IV-ի ձիարձան

Կառլ IV-ի ձիարձան (հայտնի է որպես Էլ Կաբայիտո), 1802 թվականին

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Шаблон:Տեղեկաքարտ Թանգարան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palace of Iturbide

The Palace of Iturbide (1779 to 1785) is a large palatial residence

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palace of the Inquisition (Museum of Mexican Medicine)

The Palace of the Inquisition stands on the corner of Republica de

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար

Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար (իսպ.՝ Catedral Metrop

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Regina Coeli Convent Church

Regina Coeli Convent Church is a Roman Catholic parish church and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սահմանադրության հրապարակ (Մեխիկո)

Սահմանադրության հրապարակ, Սոկալո (իսպ.՝ Plaza de la Constituc

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Шаблон:Տեղեկաքարտ Թանգարան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դետրոյթի արվեստի ինստիտուտ

Դետրոյթի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Detroit Institute of Arts, կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Oscar Niemeyer Museum

The Oscar Niemeyer Museum (Portuguese: Museu Oscar Niemeyer) is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տոկիոյի ազգային թանգարան

Տոկիոյի ազգային թանգարան, Ճապոնիայի հնագույն և խոշորագույն թանգարա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը